ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

«Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» բարեգործական համերգ


Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժմանն աջակցելու նպատակով «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել են «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» բարեգործական համերգը։

Համերգի դիրիժորն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Սմբատյանը։

Համերգի ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների՝ Հայաստանում բուժման նպատակին։

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

Մ.Մաշտոցի պող. 16
+37410 560 645
3000-15000 AMD