ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երևանի գինու օրեր
🍷 Երևանի Գինու oրեր միջոցառումը կանցկացվի 6-րդ անգամ՝ հունիսի 3-ին, 4-ին և 5-ին Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչև Սպենդիարյան խաչմերուկներն ընկած հատվածում և Թումանյան փողոցից մինչև Փարպեցի խաչմերուկ, ժամը 16։00-ից մինչև 23։00։
Մենք մնում ենք հավատարիմ մեր նպատակին՝ խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:
Տարածքը բաժանված կլինի մի քանի գոտիների՝ Գինու և գաստրո, Երաժշտակա,ն Գինեդասեր, Բարեգործական, Փաթեթների վաճառքի տաղավարներ, Բրենդավորված գինու տաղավար, Գինու առաքման տաղավար։
Միջոցառման մուտքն ազատ է բոլորի համար, սակայն ներկայացված գինիներից օգտվելու համար հարկավոր է ձեռք բերել հատուկ «Գինին Վայելեու Փաթեթ» 9000 ՀՀ դրամ արժողությամբ։
Մ. Սարյան փողոց