ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Պ. Չայկովսկի «Մարդուկ-Ջարդուկը»


Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկը») աշխարհահռչակ երկու գործողությամբ բալետը՝ հիմնված Է.Տ.Ա. Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» հեքիաթի վրա, այժմ Հայաստանում է։ «Շելկունչիկ» բալետը համարվում է կախարդական փոփոխությունների և կյանքի անընդհատ թարմացման խորհրդանիշ։ Պատմությունն այն մասին, թե ինչպես է փայտե տիկնիկը դարձած կախարդված արքայազնը, բարի և անձնուրաց աղջկա օգնությամբ հաղթում չար Մուկ թագավորին։ Սա հուզիչ պատմություն է այն անցողիկ ժամանակի մասին, երբ մանկությունն անցնում է երիտասարդության, ծնվում են երազանքներ սիրո և ներդաշնակության մասին, իսկ չար կախարդանքները պարտվում են սիրո զորությամբ:

Ներկայացման բեմադրող բալետմայստեր` Գեորգի Կովտուն
Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Վյաչեսլավ Օկունև
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր` Կարեն Դուրգարյան

Live music