ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Երկու էրնեկ՝ մի տեղ


ԼԱՎ ԷԼԻ-ն ու ԲԱՄԲԻՌ-ը վերադառնում են՝ հանուն երեխաների առողջության:
Հունիսի 3-ին երկու սիրված խմբերը կմիավորվեն՝ Մարզահամերգային համալիրը «նվաճելու» ու հայկական ռոքը նոր մակարդակի բարձրացնելու համար։ Ամառվա մեկնարկի համար ոչ մի այլ բան չպլանավորեք, քանի որ հունիսի 3-ի համերգը լինելու է Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքը, երբ տեղական երկու ռոք-բենդ ելույթ կունենա Համալիրի պատմական բեմին։ Մաս կազմիր այս նախադեպը չունեցող համերգին ու դրանով նաև օգնիր Երեխաների առողջության հիմնադրամի կարևոր գործին, որը զբաղվում է քաղցկեղ և առողջական ծանր այ; խնդիրներ ունեցող երեխաների հարցերով։ Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կուղղվի Հիմնադրամին: Համատեղ համերգային ծրագրում կհնչեն ինչպես հին, այնպես էլ՝ նոր երգեր:
Խմբերը նաեւ պատրաստում են որոշ անակնկալներ:

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք
+37410 399 955, +37410 393 900
5000-20000 AMD