ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Հաղթանակի գենեզիս


Վավերագրական ներկայացում` դերակատարների հուշերի հիման վրա
Հեղինակ` Սառա Նալբանդյան
Բեմադրիչ` Նարինե Գրիգորյան
Բեմի ձևավորումը` Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի
Դերակատարներ` Նարինե Գրիգորյան, Արման Նավասարդյան, Վարշամ Գևորգյան

Վավերագրական ներկայացում` դերակատարների հուշերի հիման վրա:
Ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմենկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է, հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ հերուսությունները, կարծես, ազգի գենետիկ կոդի մասն են դարձել` արձանագրելով նրանում հաղթողի հոգեբանության ծնունդը:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն

Ա.Ամիրյան փ. 26
+37410 501 060
2000-3000 AMD

Մայիս 30
Երք | 19:00