ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ահարոնյան, Հայրապետյան, Վայնբերգ | Մարիո Բրունելլո, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Փետրվարի 25-ին համեցե՛ք մեր օրերի լավագույն թավջութակահար Մարիո Բրունելլոյի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ ներկա գտնվելու անվանի կոմպոզիտոր Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերային։
Համերգի ծրագրում կհնչեն հայ կոմպոզիտորներ Գեղունի Չթչյանի, Էդուարդ Հայրապետյանի և Արթուր Ահարոնյանի ստեղծագործությունները։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագրում․
- Գեղունի Չթչյան․ «Բարի լույս» նախերգանք (4 րոպե)
- Էդուարդ Հայրապետյան. «Կորուսյալ օդապարիկ» լարային նվագախմբի համար (15 րոպե)
- Արթուր Ահարոնյան․ «Բալլադ Ջոնաթանի մասին» սիմֆոնիկ պոեմ (11 րոպե)
Ընդմիջում
- Մեչիսլավ Վայնբերգ․ Թավջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 43 (31 րոպե)
Հայաստանյան պրեմիերա
————————
Մենակատար՝ Մարիո Բրունելլո (թավջութակ)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Մ.Մաշտոցի պող. 46
+37410 560 645