ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի Կազմկոմիտեն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ 2025թ.-ին արդեն Հինգերորդ անգամ Երևանում մեկնարկում է Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ը:
Այս Բիենալեի միջազգայի ժյուրիի խմբում են Պրոֆ. Դր. Մաթեուշ Օտրեբան (Պատվավոր նախագահ), Թրուդե Գոմնես Ուգելշտատը (Նախագահ), Սոնա Հարությունյանը Ա.Մ. (Փոխ-նախագահ), Ախիմ Քյոնեկեն (Ժյուրիի պատվավոր անդամ), Ժան-Պիեր Թանգին (Ժյուրիի անդամ) և Ահման Վաքիլին (Ժյուրիի անդամ)։
Հիմնական ցուցադրության հետ զուգահեռ Գեղարվեստական Տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ը կհյուրընկալի Գեղարվեստական Տպագրության Երկրորդ միջազգային Համաժողով, Երևան 2025-ը՝ «Տպագրությունից մինչև Պիքսել․ Արվեստ, արհեստական բանականություն և արդյունաբերություն» խորագրով։ Երկօրյա սիմպոզիումը կհամախմբի արվեստագետների, հետազոտողների, տեխնոլոգների, իրավաբանների և մշակութային գործիչների Հայաստանից և արտերկրից՝ ուսումնասիրելու, թե ինչպես են արհեստական ինտելեկտն ու նոր տեխնոլոգիաները վերափոխում արվեստի ապագան։
Մաշտոցի պող., 7ա շենք
+37410 539 196