ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ. ԵՐԵՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ»
Երևան քաղաքի պատմության թանգարանում «ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ. ԵՐԵՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվում է Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանների գիշերը ծրագրի շրջանակում՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» թեմայի ներքո:
Ցուցահանդեսը ներկայացնում է թանգարանի հավաքածուն՝ հայկական նվագարանների ողջ բազմազանությունը:
Հավաքածուն համալրված է հայկական ժողովրդական նվագարաններով, երաժիշտ-վարպետների հեղինակային գործիքներով, Երևանի դաշնամուրի գործարանի արտադրանմուշներով, Հուշանվերների գործարանի երաժշտական գործիքներով։
Թանգարանի նվագարանների հիմնական մասը հայ վարպետների ձեռքի աշխատանք է: Գործիքների մեծ մասը թանգարանը ձեռք է բերել 1960-1980-ական թվականներին:
Ներկայացված են նաև երաժշտական կյանքը պատկերող լուսանկարներ, ազդագրեր, հայ կոմպոզիտորներին պատկանող ձեռագիր նոտագրություններ:
Ցուցահանդեսն իր նպատակը տեսնում է ազգային գործիքների ձայնը վերստին լսելի դարձնելու մեջ՝ որպես դարերի խորքում ծնված, սերունդների միջով անցած և այսօր էլ մեր ինքնության մի մասը կազմող հնչյունային ժառանգություն:
Ծրագրում
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները:
Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 17-ը:
Արգիշտի փող. 1/1
+37410 568 185