ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Երևանի քաղաքապետի գավաթ 2025 գեղասահքի միջազգային մրցաշար
Մայիսի 2-4-ը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ անցկացվելու է երկար սպասված Ice Arena Yerevan Mayor's Open Cup 2025 գեղասահքի միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են մարզիկներ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցից և աշխարհի տարբեր երկրներից։ Մրցաշարը դատելու համար Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը Հայաստան է հրավիրել ISU-ի նոր մրցավարական համակարգին տիրապետող և նվազագույնը I-կարգ ունեցող մրցավարներ Եվրոպական տարբեր երկրներից։ Մայիսի 4-ին տեղի է ունենալու հանդիսավոր մրցանակաբաշխության արարողություն և փակում:
Ծովակալ Իսակովի պող. 27/10
+37411 210 108