ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Դավիթ Սահակյանցի անհատական ցուցահանդես
Նկարիչ, կինոռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր Դավիթ Սահակյանցը ծնվել է 1975-ին Երեւանում, նշանավոր մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ընտանիքում: 1992 թ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հետագայում` Հայաստանի ազգային կինոկենտրոնում, որպես նկարիչ-անիմատոր: 2008թ-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 2010-ին Հայկ և Նաիրա Սահակյանցների հետ համատեղ հիմնել է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան, որը ղեկավարում է: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Հոթ հոթ դոգ» (2002թ.), «Ուղիղ եթեր» (2002թ.), «Այդ օրը» (2002թ.), «Խաղ» (2003թ.), «Կանխագուշակում» (2003թ.), «4 երգ» (2007թ.), «Սովորական մուլտեր» (2007թ.), «Երաժշտական այբբենարան» (2007թ.), «Երգող թվեր» (2008թ.), «Հայրեններ» (2009թ.), «Մհերի խնդրանքը» (2011թ.) և այլն: Նա հեղինակ է ավելի քան 30 անիմացիոն ֆիլմերի, տեսահոլովակների և ուսումնական ֆիլմերի: 2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:
Մ. Մաշտոցի պող. 7
+37410 535567