ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ

Card image cap

Տարազ Արթ


Բրենդի նպատակն է ներկայացնել Հայաստանն ու հայկական մշակույթը ժամանակակից նորաձևության ասպարեզում:


«Տարազ Արթ» բրենդը ստեղծվել է 2018 թ.-ին նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի կողմից: 

Բրենդը կարևորում է հայկական ավանդական մշակույթի, զարդանախշերի կիրառումը շարֆերի, սփռոցների, բարձերի և ձեռագործ աքսեսուարների ստեղծման մեջ, ինչպես նաև հայկական տարազի ճանաչելի դարձնելը ամբողջ աշխարհում:


«Տարազ Արթ» տաղավարում է գտնվում «Տարազ Արթ» ֆոտոստուդիան, որտեղ առկա է հայ ազգային տարազների ամենամեծ ընտրանին և «Արքայից արքա» հավաքածուի տարատեսակ նմուշներ։ Ցանկացողները կարող են ընտրել Հայաստանի ցանկացած տարածաշրջանի տարազներ, ոճավորված տարազներ, և լուսանկարվել արքունական հագուստներով։ 


Բոլոր հագուստները նախագծված և պատրաստված են «Տերյան» Մշակութային Կենտրոնում, որն 2000-ականների սկզբից ի վեր ծավալում է մշակութային, գրական, կրթական, ինչպես նաև ազգագրական և հոգևոր արժեքների տարածման ու քարոզման լայն գործունեություն: Այն հայտնի է որպես հայկական ազգային հագուստներն ու հայկական ավանդական ասեղնագործությունը վերականգնող, հնի հիմքի վրա նոր ոճավորված հագուստներ ստեղծող կենտրոն:



Տերյան փող. 72
+37499 818 990