ԲԼՈԳ

Card image cap

Երևանը՝ զբոսաշրջային կրթական կենտրոն. վերապատրաստման դասընթացներ զբոսավարների համար


Ծրագրի նպատակն է Երևանը դարձնել զբոսաշրջային կրթական կենտրոն:


Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ զբոսավարների գիլդիա» ՀԿ նախաձեռնությամբ  անցկացվել է քաղաքային զբոսավարների վերապատրաստման ծրագիր: 
5-օրյա դասընթացին մասնակցել են մայրաքաղաքի 6 քույր քաղաքներից, նաև մարզերից ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված զբոսավարներ: Ծրագրի մասնակիցները վերազինել են իրենց մասնագիտական ու գործնական գիտելիքները, ծանոթացել մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժին, այցելել քաղաքի թանգարաններ ու տեսարժան վայրեր: 
Դասընթացներն անցկացրել են միջազգային (WFTGA)  որակավորում ունեցող ազգային և միջազգային մասնագետները: 
Երևանի պատմության թանգարանում ամփոփիչ միջոցառմանը քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյանն ու ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը զբոսավարներին հանձնել են հավաստագրերն ու ընդգծել, որ ծրագիրը լինելու է շարունակական: 
«Մեր նպատակն է Երևանը դարձնել զբոսաշրջային կրթական կենտրոն: Վստահ եմ, որ, տարեցտարի զբոսաշրջիկների թվի ավելացմանը զուգահեռ, կավելանա նաև զբոսավարների թիվը: Քաղաքապետարանն էլ իր հերթին պատրաստ է աջակցել մայրաքաղաքի պատմության ու մշակույթի հանրահռչակման նախագծերին»,-նշել է  Սեդա Աղբալյանը:

17 November 2023