ԲԼՈԳ

Card image cap

Ֆլայ Արնա. ազգային ավիափոխադրողի հուսալի թևերը


Ընդամենը մեկ տարի առաջ հիմնադրված ավիաընկերությունը հասցրել է մի շարք ձեռքբերումներ ունենալ, սակայն ամենամեծ ձեռքբերումն է համարում ուղևորների վստահությունը:


Ավիաընկերությունն այս պահին Հայաստանում միակն է, որ հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հեղինակավոր IOSA աուդիտը՝ դասվելով աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունների ցանկին։


Սա, իհարկե, մեծ ձեռքբերում է ընդամենը մեկ տարվա գործունեությամբ ավիաընկերության համար, քանի որ ամենաբարդ՝ IOSA աուդիտը հաճախ չեն կարողանում անցնել նույնիսկ երկար տարիների գործունեությամբ ավիաընկերությունները: IOSA օպերատոր դառնալը Fly Arna-ին ևս մեկ քայլով մոտեցնում է «հայկական թևերով» եվրոպական շուկա դուրս գալու իր նպատակին: 


Վերջերս էլ «Ֆլայ Արնան» Սոչիի միջազգային օդանավակայանի կողմից դասվել էր ամենաճշտապահ ավիաընկերությունների շարքին։ Ուղևորները կարող են վստահ լինել, որ ազգային ավիափոխադրողի հետ թռիչքներն իրականացվում են ոչ միայն ճիշտ ժամանակին, այլ նաև նրանք ամուր և անվտանգ ձեռքերում են:


«Ֆլայ Արնան» ջանք ու եռանդ չի խնայում հայկական միակ ազգային ավիափոխադրողի պատվաբեր անվանը հավատարիմ մնալու համար: Ազգային ավիափոխադրողը մեծապես կարևորում է, որ ուղևորները եռագույնով ներկված ինքնաթիռում առաջին իսկ պահից զգան հայկական շունչը. հայերեն ողջունող օդաչուներ, հայերենով հաղորդակցվող բորտուղեկցորդներ, մենյուում ընդգրկված հայկական խմիչքներ: 


«Ֆլայ Արնան» մեծ նշանակություն է տալիս նաև Հայաստանում ավիացիայի նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածության բարձրացմանը: Մինչ շատերը մի կողմ են դրել բորտուղեկցորդ դառնալու մանկության անիրագործելի թվացող երազանքը և գրասենյակում համակարգչի առջև նստած երազում են թռիչքների մասին, «Ֆլայ Արնա»-ն այդ երազանքին հասնելու իրատեսական ճանապարհ է առաջարկում: Մինչ այս պահը ավիաընկերությունը հնարավորություն է ընձեռել շուրջ 70 երիտասարդի ձեռք բերել բորտուղեկցորդի մասնագիտություն և կարիերան ավիացիայում սկսել հայկական ազգային ավիաուղիների հետ: 


Տարոն Շոլինյանը մեկն է այդ մարդկանցից: Տարոնը, ով այժմ «Ֆլայ Արնա»-ի բորտուղեկցորդ է, տարիներ առաջ Վանաձորի մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո հյուրատուն է բացել հայրենի Ալավերդիում, սակայն այն չի արդարացրել իր հույսերը, ուստի որոշել է հեռանալ Հայաստանից՝ նոր աշխատանքի փնտրտուքներով։


«Աշխատում էի Չինաստանում, երբ հարազատներիցս իմացա, որ ազգային ավիաընկերություն է բացվում Հայաստանում: Համոզեցին, որ վերադառնամ և մասնակցեմ ավիաընկերության «բաց դռների օրվան»: Գնացի, տվյալներս գրանցեցին և միանգամից հարցազրույցի հրավիրեցին։ Անգլերենի և մաթեմատիկայի գրավոր քննություն հանձնելուց հետո զանգեցին և ասացին, որ ընդունվել եմ ու կարող եմ մասնակցել մասնագիտական խորացված դասընթացներին։ Դասընթացների շրջանը տևում է մոտ մեկ ամիս՝ երկու շաբաթ Հայաստանում, երեքը՝ ԱՄԷ-ում՝ Շարժայում: Քանի որ «Ֆլայ Արնան» Air Arabia ընկերությունների խմբի անդամ է, մենք նախքան ազգային ավիաընկերությունում աշխատանքի անցնելը հնարավորություն ենք ունենում գործնական թռիչքներ իրականացնել Air Arabia ավիաուղիներում: Սա շատ մեծ առավելություն է, քանի որ հայրենիք վերադառնում ենք արդեն գիտելիքների և գործնական հմտությունների հարուստ պաշարով»,– պատմում է Տարոնը։


Սա միակ դեպքը չէ, որ «Ֆլայ Արնան» Հայաստան է բերում հայ երիտասարդների: Ազգային ավիաընկերության աշխատանքի գրավիչ առաջարկները և հայրենիքում ապրելու ու աշխատելու ցանկությունն այստեղ են բերել արդեն շատերին՝ օդաչուից մինչև բորտուղեկցորդ ու այլ մասնագետներ:


«Ֆլայ Արնան» նաև հետևողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ՝ բարձրացնելու Հայաստանի ներկայացվածությունը համաշխարհային ավիացիոն շուկայում:


Ավիաընկերության հաջողություններին կարող եք հետևել «Ֆլայ Արնա»-ի պաշտոնական կայքէջում՝ www.flyarna.com:

16 November 2023