ԲԼՈԳ

Card image cap

2023Թ.-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԱՑՕԹՅԱ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԸ


Ամառային հանգիստը բացօթյա լողավազաններում հիշողություններ ստեղծելու մասին է:


Քաղաքային հանգստի սիրահա՞ր եք և փնտրում եք բացօթյա լողավազան՝ միաժամանակ զովանալու և արևայրուք ստանալու համար, հոգ չէ. մենք ձեզ կուղեկցենք երևանյան և քաղաքամերձ բացօթյա լողավազաններ, որտեղ հնարավորություն կունենաք ամառվա տապից զովանալու և վայելելու կատարյալ հանգիստ:




THE POOL BY DVIN GROUP


Շքեղ հանգստի սիրահարները կարող են այցելել  քաղաքի կենտրոնում գտնվող «Dvin» կոմպլեքսի «The Pool» բացօթյա լողավազան, որտեղ կարող են փորձել նրբահամ ու չկրկնվող խոհանոց, տարատեսակ ալկոհոլային և ոչ ալկոհոլային կոկտեյլներ, խմիչքներ, հյութեր և վայելել բացառիկ շոու ծրագիր՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած արտիստների կողմից:


  • Մինչև 3 տարեկանների մուտքը՝ անվճար 

  • 3-12 տարեկանների մուտքը՝ 10 000 դրամ

  • 12-ից բարձր այցելուների մուտքը՝ 20 000 դրամ 

Աշխատանքային ժամերն են՝ 10.00 - 19.00



HILLS SPORT COMPLEX

«Hills Sport Complex»-ի ընդարձակ բացօթյա լողավազանում լողալը արտաքին աշխարհը մոռանալու, մտքերի մեջ խորասուզվելու հիանալի տարբերակ է: Այն առաջարկում է հանգստի հարմարավետ գոտի, համեղ մենյու և այս ամենը քաղաքին նայող գեղեցիկ տեսարանով:


  • Մուտքավճարը աշխատանքային օրերին՝ 8 000 և 12 000 դրամ փոքրերին և մեծերին համապատասխանաբար

  • Հանգստյան օրերին՝ 10 000 և 15 000 դրամ

Աշխատանքային ժամերն են՝ 09.00 - 21.00



MULTI WELLNESS 


Ամառային հանգիստը կարող եք վայելել «Multi Wellness» կենտրոնի բացօթյա լողավազանում, որը հանդիսանում է միակ տաքացվող լողավազանը Հայաստանում:

Լողավազանի տարածքում գործում է ջրային բար և երաժշտական ակումբ: Կան ջրային ատրակցիոններ՝ թե մեծերի, և թե փոքրերի համար: Անցկացվում են զվարճալի ջրային խաղեր և մրցույթներ, ինչպես նաև թեմատիկ երեկույթներ ՝ լավագույն  DJ-ների մասնակցությամբ:


  • Մեծահասակների համար մուտքը աշխատանքային օրերին`15 000 դրամ, ոչ աշխատանքային օրերին`18 000 դրամ, VIP հատված`25 000 դրամ

  • Երեխաների համար ցանկացած օր` 10 000 դրամ, VIP հատված` 20 000 դրամ

  • Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար 

Աշխատանքային ժամերն են՝ 09.00 - 20.00



LANJ

«Lanj»-ը հրաշալի վայր է երևանյան գեղեցիկ տեսարանը վայելելու, լողավազանից օգտվելու ու բացօթյա փարթիներին մասնակցելու համար: 

Երեք տարբեր կոնցեպտներ մեկ վայրում` լողավազան, բար և ռեստորան։


  • Աշխատանքային օրերի մուտքավճարը՝ 13 000 դրամ

  • Հանգստյան օրերին՝  15 000 դրամ

  • Մինչև 5 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար 

  • 6-12 տարեկան երեխաների մուտքը՝ 5000/7000 դրամ

Աշխատանքային ժամերն են՝  10.00-18.00



«President» հյուրանոցի լողավազանը  (վերաբրենդավորված «Հրազդան» հյուրանոց)  հիանալի է ընտանեկան և ընկերական հանգիստը նախընտրողների համար:

Գտնվում է  քաղաքի կենտրոնում, բայց միևնույն ժամանակ հեռու է աղմուկից: 


  • Մինչև 2 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար 

  • 2-12 տարեկանների մուտքը՝ 6 000 -8 000 դրամ (աշխատանքային և հանգստյան օրեր)

  • 12-ից բարձր անձանց մուտքավճարն է՝ 8000-10 000 դրամ (աշխատանքային և հանգստյան օրեր)

Աշխատանքային ժամերն են`  10:00 -20:00



LATAR


Ակտիվ հանգստի սիրահարները կարող են այցելել Երևանի գեղատեսիլ վայրում՝ կենտրոնից 10 կմ հեռավորության վրա գտնվող «Latar» հյուրանոցային համալիրի տարածքում գտնվող լողավազան: Այստեղ շուրջօրյա հնչում է բարձր երաժշտություն: 


  • Աշխատանքային օրերի մուտքավճարը՝  8 000 դրամ

  • Ոչ աշխատանքային օրերի մուտքավճարը՝ 10 000 դրամ

  • Մինչև 7 տարեկան մեկ երեխան` անվճար, երկրորդ երեխան՝ 50% զեղչ

  • 7-13 տարեկան երեխաները՝  5 000 դրամ


Աշխատանքային ժամերն են` 11։00 - 19։00



BEST WESTERN PLUS CONGRESS HOTEL 


«Best Western Plus Congress»  հյուրանոցի բացօթյա լողավազանում կզգաք միջերկրածովյան մթնոլորտ՝ փարթամ կանաչ բուսականությամբ:

  • Շաբաթ և կիրակի օրերի մուտքավճարը՝ 15 000 դրամ, աշխատանքային օրերին՝ 12 000 դրամ

  • Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար 

  • 4-8 տարեկան երեխաների համար՝ 30% զեղչ, իսկ 9-13 տարեկանների համար՝ 15% զեղչ


Աշխատանքային ժամերն են` 10:00- 21:00



Զովանալու ու լավ ժամանակ անցկացնելու համար այցելեք «Venice» բացօթյա լողավազան։

  • Մինչև 2 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար

  • Մինչև 11 տարեկանների մուտքը՝ 8000 դրամ 

  • Մեծահասակներինը՝ 15 000 դրամ


Աշխատանքային ժամերն են՝ 10.00 - 20.00, շաբաթ և կիրակի օրերին՝ 11.00 -20.00



ARMENIA MARRIOTT HOTEL 


Քաղաքի սրտում գտնվող «Armenia Marriott» հյուրանոցի բացօթյա լողավազանում կարող եք վայելել հիանալի ամառային  հանգիստ:

  • Մուտքավճարը՝ 10 000 դրամ  

  • Մինչև 14 տարեկան երեխաների համար` 50% զեղչ 


Աշխատանքային ժամերն են՝ 09:00- 22:00



ZANZIBAR POOL


«Zanzibar» բացօթյա լողավազանը գտնվում է «Grand Hotel Yerevan»-ի տանիքին: Այն հիանալի վայր է հանգիստը անցկացնելու համար: Այստեղ կարող եք վայելել արևային Երևանը, ինչպես նաև պատվիրել կոկտեյլներ, տաք և սառը ուտեստներ: 


  • Մուտքավճարը աշխատանքային օրերին՝  14 000 դրամ

  • Հանգստյան օրերին՝ 18 000 դրամ 

Աշխատանքային ժամերն են` 09:00 -21:00



ՔԱՂԱՔԱՄԵՐՁ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐ


FLAMINGO VAHAKNI POOL 


«Vahakni» լողավազանում կարելի է կազմակերպել լիարժեք հանգիստ՝ դրան ավելացնելով գույներ ու լավ տրամադրություն։ 

Լողավազանում նոր մենյու է, նոր գույներ ու ուրախ անձնակազմ:  Լողավազանի կողքին գտնվում է բացօթյա սրճարան, որտեղ կարող եք վայելել զովացուցիչ կոկտեյլներ և համեղ ուտելիքներ, լսել ու պարել ռիթմիկ երաժշտության ներքո: Այստեղ ամառվա ընթացքում կազմակերպվում են երեկույթներ՝ լավագույն DJ-ների մասնակցությամբ։


  • Մինչև 2 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար 

  • 2-12 տարեկանների մուտքը՝ 4 000 դրամ ողջ շաբաթ

  • 12-ից բարձր տարիքի անձանց համար՝ 6 000 աշխատանքային օրերին  և 9 000 դրամ՝ հանգստյան օրերին

Աշխատանքային ժամերն են՝ 10:00-17.00



JELLYFISH YEREVAN  


Իրականությունից կտրվելու և լիարժեք հանգստանալու համար կարող եք այցելել «Jellyfish Yerevan», որը հիշեցնում է փոքրիկ արևադարձային կղզի։


  • Մուտքի արժեքը՝ 20 000 դրամ

    Գործում է դրես կոդ` լողավազանի տարածքում ջինսերով չեք կարող շրջել:


Աշխատանքային ժամերն են՝  11-00-20.00



EMERAN COMPLEX 

«Emeran» լողավազանը գտնվում է քաղաքի աղմուկից հեռու և շատ հարմար է  ընկերական հանգստի համար:  Այստեղ նվագում են սիրված DJ-ներ, կազմակերպվում են թեմատիկ փարթիներ:


  • Մինչև 5 տարեկան երեխաների մուտքը՝  անվճար, իսկ երկու երեխայի դեպքում՝ 1 տոմս 

  • Աշխատանքային օրերի մուտքավճարը՝ 8 000 դրամ

  • Հանգստյան օրերին՝ 10 000 դրամ

 

Աշխատանքային ժամերն են՝ 11.00- 20.00



MANDARINKA PARK 


«Mandarinka» համալիրը նախատեսված է ընտանեկան հանգստի համար: Այստեղ կա լողավազան` նախատեսված  թե՛ մեծահասակների և թե՛ երեխաների համար:


  • Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար 

  • 4-10 տարեկանների մուտքը՝ 4 000 դրամ

  • 11-ից բարձր տարիքի անձանց համար՝  7 000 դրամ

Աշխատանքային ժամերն են՝ 11:00-21:00



MULTI GRAND PHARAON HOTEL 


«Multi Grand Pharaon Hotel»-ի լողավազանը գտնվում է Երևան-Աբովյան մայրուղում: Այս ընդարձակ լողավազանը հիանալի տարբերակ է հանգստի համար:


  • Աշխատանքային օրերի մուտքավճարը՝  8 000 դրամ

  • Շաբաթ/կիրակի` 10 000 դրամ

  • Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար

  • Մինչև 6-12 տարեկան երեխաների մուտքը՝ 4000 դրամ (շաբաթ-կիրակի՝ 5000 դրամ)


Աշխատանքային ժամերն են՝ 10:00 -20:00



CROSS SPORT COMPLEX  


«Cross» սպորտային համալիրի բացօթյա լողավազանը շատ հարմար է ընտանեկան հանգստի համար: 

  • Աշխատանքային օրերի մուտքավճարը՝ 10 000 դրամ

  • Ոչ աշխատանքային օրերին՝ 12 000 դրամ

  • Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար

  • Տղամարդկանց համար մուտքը՝ զույգով 

Աշխատանքային ժամերն են` 09:00-22:00



KOVKAS COMPLEX 


Ամռան տապից պաշտպանվելու և պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար կարող եք այցելել «Kovkas» հյուրանոցի բացօթյա լողավազան:


  • Մինչև 4 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար 

  •  4-14 տարեկանների մուտքը՝ 4 000 դրամ

  • Մեծահասակների մուտքը՝ 5 000 դրամ


Աշխատանքային ժամերն են` 10։00- 22։00


19 July 2023

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ