ԲԼՈԳ
Օպերա բաց երկնքի տակ
Տիգրանյանի «Անուշ» և Վերդիի «Տրավիատա» օպերաները հնչեցին Երևանի Թումոյի այգում:
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի երեք ներկայացումները ցուցադրվեցին բացօթյա ձևաչափով: Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերաները հնչեցին Երևանի Թումոյի այգում:
Նախագիծը եզրափակվեց Օպերա գալա համերգով` արտերկրից հրավիրված հայ և օտարազգի աստղերի մասնակցությամբ՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Մարգարիտա Գրիցկովան, Ազամատ Ժելտրգուզովը, Թոդ Բոյսը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Գոշ Սարգսյանը, Հայկ Տիգրանյանը, Մոնիկա Էվելին Լիիվը, Գայանե Բաբաջանյանը։ Դիրիժորն էր Ֆաբիո Մաստրանջելոն:
20 September 2023