ԲԼՈԳ
Ամանորյա Երևանի հեքիաթային լուսավորությունն ու տոնական միջոցառումները. Երևանը նորովի բացահայտելու հրաշալի հնարավորություն
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ժամանակ գեղարվեստական լուսավորությունը քաղաքների ամենավառ, խորհրդավոր ու տպավորիչ բաղադրիչն է:
Քաղաքամայր Երևանը ևս այս տարի առանձնանում է գեղարվեստական լուսավորության նոր, ինքնատիպ ու ժամանակակից լուծումներով: Ասում են, որ լույսերը խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի գալուստը և Սուրբ Ծնունդը: Այս սովորույթը գալիս է տոնածառերը մոմերով զարդարելու ժամանակներից, որն իր հետ բերում է Քրիստոսի՝ «աշխարհ գալու լույսը»: 20-րդ դարի կեսերից էլ գեղարվեստական լուսավորության շղթաներով սկսեցին զարդարվել փողոցներն ու շենքերը, ինչի շնորհիվ քաղաքային միջավայրն ավելի գեղեցիկ, գրավիչ ու տոնական դարձավ:
Որտե՞ղ զբոսնել, ինչպե՞ս կազմակերպել տոնական ուիքենդն ու վայելել հեքիաթային Երևանը:
Գեղարվեստական ինքնատիպ լուծումներով այս տարի առանձնանում են Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտան, Աբովյան փողոցը, Հյուսիսային պողոտան, Հաղթանակ և Կիևյան կամուրջները, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աստիճանավանդակը: Գտեք քաղաքի ամենատոնական ու լուսավոր կետերը ստորև՝ քարտեզում:
Ամանորյա ծրագրերի սկիզբը մայրաքաղաքում կազդարարվի տոնական միջոցառումներով:
Դեկտեմբերի 9-ից սկսած Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում 7 համերգ է կազմակերպվելու՝ սիրված արտիստների և բենդերի մասնակցությամբ: Եվ այսպես.
Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 19:30, Կաթիլ բենդ, Թմբաթա, Հող
Դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 17:00, Արամ MP3, Կամի բենդ
Դեկտեմբերի 16-ին, ժամը՝ 19:30, Ֆրիդըմ իզ իքսփենսիվ, Ռոզեն Թալ, Լավ էլի, Նեմրա
Դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 17:00, Վահագն Հայրապետյան տրիո,Կարեն Մամիկոնյան տրիո, Նյու Կվինտետ, Լևոն Մալխասյան
Դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 19:30, Արսեն Գրիգորյան (Մրո) և ընկերներ (ազգագրական համերգ)
Դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 17:00, Ջուլիանա, Ամիրյան Միշ, Ելոհարթ, Գառաժ ռեքորդս
Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 23:00-ին էլ Հանրապետության հրապարակում կկայանա գալա համերգը, որի ժամանակ ելույթ կունեն Գարիկ-Սոնա, Էյչիլա (DJ Սերժո, Լիլիթ), Բամբիռ, Գորջըս բիթս, Ռուդոլֆ Խառատյանի բալետային խմբերը:
Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում, ի դեպ, արդեն գործում է Սուրբծննդյան տոնավաճառը: Դուք ունեք հրաշալի հնարավորություն ոչ միայն վայելելու համերգային ծրագրերը, այլև կատարելու տոնական գնումներ: