ԲԼՈԳ
ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՏԵՍԱՐԱՆՆԵՐՈՎ 15 ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԵՐԸ
Աշխարհի քաղաքների շարքում ուրույն կերպարով առանձնանում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ իր տեղանքի ինքնատիպ դիրքով, բնապատկերով, ճարտարապետական յուրօրինակ լուծումներով և Բիբլիական Արարատ լեռան հիասքանչ տեսարանով:
Քաղաքներում, հատկապես կենտրոնական հատվածներում, սովորաբար դժվար է գտնել բնության և բնապատկերային տեսարաններով զբոսաշրջային գրավչության վայրեր, որովհետև առկա բարձրահարկ շենքերը չեն ընձեռում այդ հնարավորությունը: Այդ իսկ պատճառով քաղաքում անհնար է դառնում հաճախ զբոսաշրջային նոր վայր կառուցելու հնարավորությունը: Եվ, թերևս, այդ հանգամանքով է պայմանավորված, որ շատ քաղաքներում բարձրահարկ շենքերի տանիքները օգտագործում են որպես յուրօրինակ կանաչապատ տարածքներ՝ թե՛ այգիների, թե՛ սրճարանների, ռեստորանների կամ բարերի տեսքով, որոնք քաղաքին հետաքրքրիր զբոսաշրջային գրավչություն են հաղորդում: Վերջին տարիներն այս երևույթը, Երևանում նույնպես ձևավորվել է և շարունակում է զարգանալ, քանի որ, ժամանակակից աշխարհում այն դարձել է նոր միտում (թրենդ):
Հաշվի առնելով Երևանի դիրքը և ճարտարապետությունը, հյուսիս- արևմտյան կողմից՝ Կասկադ համալիրից բացվում է քաղաքի, թերևս, ամենատպավորիչ տեսարանը, և պատահական չէ, որ այս հատվածում են տեղակայված մի քանի լավագույն ռեստորաններ: Քաղաքի մյուս հատվածը, որը հնարավորություն է ընձեռում վայելելու Երևանի կենտրոնի համայնապատկերը, Նորքի բարձունքն է: Այստեղ է վեր հառնում շուրջ 312 մետր բարձրություն ունեցող Երևանի հեռուստաաշտարակը, որն, ի դեպ, 12 մետրով գերազանցում է հանրահայտ Էյֆելյան աշտարակի բարձրությանը։ Նորքի բարձունքի հարակից լանջին կառուցվել և շարունակվում են կառուցվել նորաոճ շենք-շինություններ, հյուրանոցային համալիրներ ու ռեստորաններ:
Քաղաքի կենտրոնում ամենագեղեցիկ տեսարաններով մի քանի սրճարաններ ու ռեստորաններ տեղակայաված են բարձրահարկ (երկնաքեր համարվող) շենքերի կամ նորակառույց ու նորաբաց հյուրանոցային համալիրների տանիքներին:
Այս ամենը վայելելու համար անհրաժեշտ է գոնե մեկ անգամ լինել այդ վայրերում՝ տեսնելու ու զգալու քաղաքի իրական համայնապատկերը՝ հատկապես երեկոյան ժամերին:
Ստորև ներկայացված է երևանյան շենքերի տանիքներին գործող ռեստորանների և բարերի ցանկը:
Վայելե՛նք Երևանը բարձունքից...
ԲԱՐԵՐ ԵՎ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ՝ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ
- Montmartre Restaurant-Cocktail-Bar
- Level Eleven Rooftop Restaurant
- C.View
- Sinatra
- AdAstra
- Bamboo Rooftop Bar & Restaurant
ԲԱՐԵՐ ԵՎ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ՝ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԴԻՐ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ
- Mozaic Sky Restaurant & Sky Bar
- VEREV Rooftop Bar & Restaurant / Sky by Verev
- Yerevan Sky
- Point of View Yerevan
- Cascade Royal
- Zana Rooftop
- Roof Cafe & Restaurant
- Tesaran