ԲԼՈԳ
Վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
Երևանը հանդիսավոր կերպով ազդարարեց Սուրբծննդյան տոների սկիզբը՝ Հանրապետության հրապարակում վառելով գլխավոր տոնածառի լույսերը։
Հանրապետության հրապարակում հանդիսավոր կերպով միացվեցին Երևանի գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառումը մեկնարկեց տոնական շոու-ծրագրով: Երևանի երկնակամարում դրոնների մասնակցությամբ ցուցադրվեց լուսային շքերթ: Հանդես եկավ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնող Ալբերտը՝ իր «Brave Heart» երգով, ով նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ ստանձնեց գլխավոր տոնածառի լուսավորության մեկնարկը: Հանրապետության հրապարակին կից Շահումյանի պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում բացվեց նաև ամանորյա տոնավաճառը, որը կգործի մինչև հունվարի 14-ը:
Հանդիսավոր երեկոն եզրափակվեց տոնական հրավառությամբ:
17 December 2025