ԲԼՈԳ

Ապրիր Երևանում արքայավայել։ Շքեղ կյանքը Հայաստանում
Nomad Capitalist-ը ներկայացրել է Երևանի շքեղ փորձառությունները
Հայաստանը հաճախ ընկալվում է որպես հնագույն տաճարներ, դարավոր պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր։ Սակայն քչերին է հայտնի, որ այս հնամենի երկիրը կարող է զարմացնել նաև շքեղության սիրահարներին՝ առաջարկելով արքայավայել հանգիստ։
Հայաստանի այս յուրահատուկությունը ներկայացրել է Nomad Capitalist-ը իր վերջին տեսանյութերից մեկում՝ «Ապրի՛ր Երևանում արքայավայել։ Շքեղ կյանքը Հայաստանում» վերնագրով։ Տեսանյութը ներկայացնում է բարձրակարգ հանգստի և անմոռանալի փորձառությունների մի շարք հնարավորություններ մայրաքաղաք Երևանում։
Nomad Capitalist-ը հատկապես ընդգծում է Երևանի նրբաճաշակ խոհանոցը՝ հրավիրելով հյուրերին վայելելու քաղաքի լավագույն ռեստորանների անկրկնելի համերը, բացահայտելու մշակութային հարստությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև զգալու հայկական կոնյակի լեգենդար համն ու բույրը՝ այցելելով Նոյ կոնյակի գործարան։ Բացի այդ, ներկայացվում է Երևանի գործարար միջավայրը՝ ներդրումների և ֆինանսական կայուն զարգացման տեսանկյունից։
Այս ամենը հնարավորություն է տալիս ոչ միայն հիանալ քաղաքի գեղեցկությամբ, այլև ապրել այստեղ արքայավայել կյանքով՝ վայելելով Երևանի անկրկնելի հմայքը։