ԲԼՈԳ

Card image cap

«Էրեբունի-Երևան 2806». տոնական ու տարաբնույթ միջոցառումներ՝ մայրաքաղաքի սրտում


«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց  Հրազդանի կիրճում կազմակերպված «TriFest» սպորտային փառատոնով: 
Փառատոնը ներառում էր մանկական վազք, մեծահասակների վազք, հեծանվով անջատ մեկնարկ (Time Trial) և դուատլոն՝ ապահովելով ակտիվ ժամանց ու մասնակցության հնարավորություն բոլորի համար: 



Փառատոնի շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացվեց նաև  Հրազդանի կիրճում դիտարկվող սպորտային անկյունի նախագիծը: Մարզական հանգստի գոտին նախատեսվում է նվիրել քաղաքին՝ նպաստելով համայնքի սպորտային կյանքի զարգացմանը:


 «Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումները քաղաքի սրտում իրենց շուրջն էին հավաքել երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին:   


Մայրաքաղաքի տարբեր վայրերում անցկացվեցին տարաբնույթ համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ։


Համերգներին զուգահեռ անցկացվեցին նաև գարեջրի և գինու փառատոններ, ինչպես նաև  փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:

Միջոցառումներն ամփոփվեցին եզրափակիչ տոնական համերգով: Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր քաղաքի տոնը վայելող երևանցիներով ու հյուրերով: Բեմում սիրված արտիստներն էին` սիրված կատարումներով:

 

14 October 2024