ԲԼՈԳ
«Երևան կլասիկ ֆեստ»-ն ավարտվեց
Վեց օր Թումանյանի անվան զբոսայգում փառատոնը համախմբեց երաժշտասերներին։
Սեպտեմբերի 17-ից - 24-ը մայրաքաղաքում անցկացվեց սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը:
Փառատոնն իր շուրջն էր համախմբել թե՛ երևանցիներին, թե՛ մայրաքաղաքի հյուրերին։
Մշակութային նախագիծը Երևանում առաջին անգամ էր անցկացվում. մեկնարկը տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Քաղաքի մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով հանդիսատեսին ներկայացան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր ինչպիսիք էին` Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ, Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, ինչպես նաև Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը: