ԲԼՈԳ
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ 2024
Եկեք վայելենք կախարդական և հեքիաթային օրեր միասին..
Ամանորյա շունչ, տոնական զարդարանքներ, բարձր տրամադրություն, ժպտացող մարդիկ և, իհարկե, ամենատարբեր ու գրավիչ վաճառասեղաններ։ Ձմեռային տոնավաճառները ջերմ ավանդույթ են դարձել շատ երկրներում և մշակույթներում:
Երևանի մի շարք փողոցների եռուզեռն ու տոնական իրարանցումը փաստում են, որ բացվել են Սուրբծննդյան տոնավաճառները: Ուրախ մթնոլորտն ու ապրանքների լայն տեսականին, ինչպես նաև տոնական ուտեստներն ու ըմպելիքները, Սուրբծննդյան տոնավաճառները ժամանցի յուրահատուկ վայր են դարձնում ողջ ընտանիքի համար:
Բաց մի´ թողեք ձեր սիրելիների համար հետաքրքիր և ինքնատիպ նվերներ ձեռք բերելու հնարավորությունը:
Այս տարի Երևանում գործում են Սուրբծննդյան տոնավաճառների լայն տեսականի` նախատեսված ցանկացած տեսակի այցելուի համար:
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՄԵԾ ՏՈՆԱՎԱՃԱՌ «COCA-COLA»-Ի ՀԵՏ 2023-2024
📍 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
📆 Դեկտեմբերի 20, 21, 22, 23, 24
🕛 12:00-23:00
Գրանցման հղումը:
Տոնավաճառում ներկայացված են 280-ից ավել կազմակերպություններ՝ ամանորյա առաջարկներով:
Բոլոր այցելուները հնարավորություն ունեն`
- ծանոթանալու մասնակից ընկերությունների կողմից ներկայացվող առաջարկներին, պրոդուկտներին և ծառայություններին
- գնումներից առաջ համտեսելու ներկայացված մթերքներն ու խմիչքները
- ստանալու ինֆորմացիա տվյալ կազմակերպության ներկայացվածության մասին՝ հետագայում գնումներ կատարելու նպատակով;
- ծանոթանալու ամանորյա դիզայնի և դեկորացիայի տեսականուն;
- տեղում ձեռք բերելու Ամանորի համար անհրաժեշտ ամեն ինչ` հատուկ առաջարկներով;
- անցկացնելու 5 անմոռանալի օր՝ ամանորյա հեքիաթային միջավայրում և ամենօրյա հագեցված և չկրկնվող ծրագրերի և մաստեր-կլասսերի մասնակիցը լինելու;
- ծանոթանալու իրական Սանտա Կլաուսի հետ՝ հենց Սանտայի ամենամեծ տնակում
Ցուցահանդեսի տարածքում ներկայացված է նաև «Արցախ աշխարհ» անկյունը:
Սպասվում են բազմաթիվ նվերներ, հյուրասիրություններ և անկանկալներ, այդ թվում նկարվելու անվճար անկյուն՝ իրական Santa Claus-ի հետ (Photo zone):
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ «ԴՎԻՆ ՄՅՈՒԶԻՔ ՀՈԼ»-Ի ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ
📍 «Դվին» մյուզիք հոլի ցուցասրահ (Պարոնյան 40)
📆 Դեկտեմբերի 23, 24
🕛 12։00-20։00
Ներկայացված են լինելու ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ, հուշանվերներ, քաղցրավենիք և համեղ ուտեստներ։
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ «ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»-ՈՒՄ
📍 Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն (Աբովյան 13)
📆 Դեկտեմբերի 1-18-ը՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում 🕛 11:00- 20:00
📆 Դեկտեմբերի 20-25-ը՝ «Liver» ընկերության ցուցասրահում 🕛 10:00-18:00
Ցուցահանդես-վաճառքում ներկայացված են հայ և օտարերկյա ավելի քան 50 ժամանակակից արվեստագետների շուրջ 150 աշխատանքներ՝ կտավների, քանդակների, լուսանկարների մատուցմամբ։
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ»-ՈՒՄ
📍 Առնո Բաբաջանյան համերգասրահ (Աբովյան 2)
📆 Դեկտեմբերի 21-24
🕛 12:00- 22:00
Ձեր Ամանորյա նվերները` ինչպես ընկերների և հարազատների, այնպես էլ Secret Santa-ի համար, կարող եք ձեռք բերել մարկետում ներկայացված հազարավոր տեսականուց:
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ «ՍԻԶԸՆՍ ՊԱՐԿՈՒՄ ՍԹԵՅՇՆ»-ՈՒՄ
📍 Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգի (Մաշտոցի 15/5)
📆 Դեկտեմբերի 1-ից հունվարի 15-ը
«Սիզընս Փարկ Սթեյշն»-ի ընդհանուր գաղափարը երկաթուղային կայարան է հիշեցնում տարբեր կանգառներով՝ սիրո, երջանկության, ժպիտների և նվերների: Յուրաքանչյուր կանգառում դրական հույզեր, էմոցիաների և ընկերների ու սիրելի մարդկանց հետ երջանիկ պահեր ապրելու միջավայր է ստեղծված։
Այգում գտնվող վագոն-տաղավարներից այցելուները կարող են ձեռք բերել նվերներ իրենց սիրելիների համար, համեղ քացրավենիք, սուրճ, թեյ և այլն:
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ «2750-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ»-ՈՒՄ
📍 Երևանի 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակ
📆 Դեկտեմբերի 15-ից
Տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ Ծննդյանը նվիրված խորհրդանիշեր, տոնական զարդարանք և հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի՝ ամանորյա հրուշակեղեն, շոկոլադի տեսականի, տարբեր մրգերից պատրաստված չրեր, տաք գինի: Վաճառվում են նաև գրքեր, բացիկներ, գրենական պիտույքներ, տիկնիկներ, խաղալքիներ:
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ «ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒՄ
📍 Ձմեռային Այգի (Ազատության պողոտա 27)
📆 Դեկտեմբերի 15-ից
«Ձմեռային այգում» ուրախ ժամանցն ապահովված է յուրաքանչյուրի համար: