ԲԼՈԳ

Card image cap

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր


Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:


Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության իրազեկվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ թեմատիկ խորագիր: Այս տարի առաջարկվել է «Ժառանգության փոփոխություններ» խորագիրը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում: Այս օրը անցկացվում են բազմատեսակ միջոցառումներ, այդ թվում՝ ճանաչողական այցեր, կրթադաստիարակչական ծրագրեր, հուշարձանների բարեկարգման և մաքրման աշխատանքներ:

Այլ մանրամասների համար՝ հետևել հղմանը:

12 April 2023