ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2007


Մարտի 23-ին Երևանում բացվեց «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոն Երևանում:


Կենտրոնն իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ համալիր, որի նպատակն է Հայաստանում պատշաճ կերպով ներկայացնել ռուսաստանյան՝ մասնավորապես մոսկովյան մշակութային կյանքը, ստեղծել մշակութային և գործնական կամուրջ երկու մայրաքաղաքների միջև՝ միաժամանակ նպատակ ունենալով վերականգնել, պահպանել և մասսայականացնել ռուսաց լեզվի՝ Հայաստանում ունեցած հին ավանդույթները։

Կենտրոնում այցելուները հնարավորություն ունեն շփվելու ռուսական մշակույթի և գործարար աշխարհի հետ։ Գործում են կինո և համերգասրահներ, ցուցասրահ, կոնֆերանսների սրահ, գրադարան, գրասենյակներ, նաև հյուրանոց, ռեստորան և խանութներ։

Կենտրոնն իրականացնում է տարբեր մշակութային ու կրթական ծրագրեր, ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, տարբեր խմբակներ, այդ թվում մեծ աշխատանք է կատարում հայ-ռուսական մշակութային և կրթական կապեր ստեղծելու գործում։ Իրականցվում են տարբեր միջոցառումներ։

Կենտրոնը տեղակայված է Ռուսաստանի հրապարակում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, Արգիշտի փողոցի 7 հասցեում։

ԱՅԼ

2007


Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի բացման պաշտոնական արարողությունը, որի շինարարությունը սկսվել էր 2002թ.-ին:

1603


Նոյեմբերի 15-ին Սեֆյան Պարսկաստանի բանակը պաշարեց Երևանը: Շահ Աբբաս I-ի պարսկական բանակը 9 ամսվա պաշարումից հետո գրավեց Երևանի ամրոցը, իսկ Արևելյան Կովկասի այլ քաղաքներ թույլ կամ առանց դիմադրության հանձնվեցին շահին: Հարյուր հազարավոր հայեր, այդ թվում ՝ Երևանի բնակիչները, գերեվարվեցին և ուղարկվեցին Պարսկաստան: