ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1961
Կառուցվել է օդանավակայանի 1-ին տերմինալը, որը չի պահպանվել։
1970 թվականին անցկացվել է ճարտարապետական նախագծերի բաց մրցույթ։
Օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել է դեռևս Անտոն Քոչինյանի օրոք։ Մրցույթին ներկայացված երեք նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել։ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվելուց հետո Կարեն Դեմիրճյանը, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց երեք նախագծերից ստեղծել մեկը` վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը։
Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է. «Մի նախագծում տեխնոլոգիան էր լավը, մյուսում` ճարտարապետությունը, առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը։ Բայց այն, ինչ այժմ կառուցվել է ամբողջական նախագիծը չէ։ Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝ «Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է»:

«Զվարթնոց» օդանավակայանի ստեղծագործական խումբը՝ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Ժորժ Շխիյանը, Լևոն Չերքեզյանը, Մկրտիչ Մազմանյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Վլադիմիր Գրիգորյանը, 1985 թ. արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի։
Օդանավակայանը կառուցվեց շատ կարճ ժամկետում և մեծ հանդիսավորությամբ բացվեց 1982 թվականի փետրվարի 10-ին:
1980-ականներին օդանավակայանը վերանորոգվեց, օդանավակայանին ավելացվեցին ավելի շատ տերմինալներ՝ Խորհրդային Միության ներսում ուղևորափոխադրումներն ապահովելու համար։
Երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը 1991 թվականին, բեռնափոխադրումները մեծացան։
Իսկ 1998 թվականին բացվեց բեռների նոր տերմինալ՝ տարեկան 100 հազար տոննա բեռի թողունակությամբ։
2001 թվականին Հայաստանի կառավարությունը օդանավակայանի կառավարման 30-ամյա պայմանագիր է կնքել արգենտինական Corporation America ընկերության հետ, որը պատկանում է ծագումով հայ-արգենտինացի Էդուարդո Էռնեկյանին։ Համաձայնագրի շրջանակներում ընկերությունը վերանորոգել և ընդլայնել է օդանավակայանը։
Նոր տերմինալի շինարարությունը սկսվել է 2004 թվականին, և 40 ամիս աշխատանքից հետո 2007 թվականի հունիսի 1-ին բացվել է նոր տերմինալը, իսկ 2011 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ևս մեկը։
2017 թվականին օդանավակայանը սպասարկել է 2 448 250 ուղևորի, 10 621 ինքնաթիռ և 22 324 տոննա բեռ։
2013 թվականի հունվարի 30-ին ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում Arabian Reach կազմակերպության կողմից անցկացված մրցույթում «Զվարթնոց» օդանավակայանը արժանացել է «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» մրցանակին։