ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2025


Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը ներկայացավ նոր լուսավորությամբ:


Հայաստանի Հանրապետության անկախության օրը Օպերայի շենքը գեղարվեստական նոր լուսավորությամբ ներկայացավ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ արդիականացվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի լուսավորությունը: Այն լուսավորվել է շուրջ 400 LED լուսարձակներով: 

Հանդիսավոր արարողությունը ուղեկցվում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարումներով՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։

ԱՅԼ

13-րդ դար


Տիրամայր եկեղեցու հիմնադրում (Կաթողիկե): Մատուռը կանգնեցվել է այն վայրում, որտեղ 7-րդ դարում թաղվել է Սուրբ Անանիայի աճյունը: Այսօր այն Սուրբ Զորավոր եկեղեցին է՝ Փարպեցի փողոցում:

1958


Ավարտվեցին Լենինի հրապարակում շենքերի համալիրի (ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան, Ռաֆո Իսրայելյան) և Լենինի պողոտայի վերևում (ներկայիս Մաշտոցի պողոտա) հին ձեռագրերի պահոցի՝ Մատենադարանի (ճարտարապետ Մարկ Գրիգորյան) շինարարական աշխատանքները: