ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2025


Ֆրանսիահայ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» անունով հուշարձանը տեղադրվել է Երևանի Շառլ Ազանվուրի անվան հրապարակում:


Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան

Նյութ՝ բրոնզ, մարմար, կարմիր էմալ

Տարեթիվ՝ 2025


Ֆրանսիահայ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» անունով հուշարձանը տեղադրվել է Երևանի Շառլ Ազանվուրի անվան հրապարակում: Հուշարձանը նվիրված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին:


Հուշարձանի համար հայտարարված բաց մրթույթին մասնակցել են 60-ից ավելի հայտեր ու 100-ից ավելի մանրակերտեր, որնցից մասնագիտական ժյուրին ընտրել է Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը: Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 18-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց: Բացման արարողությանը ելույթ են ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը։


«Լա Բոհեմ» արձանի մտահղացման հիմքում ընկած է Ազնավուրի կերպարը՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ՝ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։

Արձանը ձուլվել է Գյումրիում: Այն չունի պատվանդան, կառուցված է ձեռքերի վրա: Ձուլված է բրոնզից,պատրաստման համար օգտագործվել են նաև մարմար և կարմիր էմալ:

Չափսերը՝ 3,35 մ × 2,5 մ × 1,82 մ, քաշը՝ 1,850 կգ:

ԱՅԼ

2023


Օպերա բաց երկնքի տակ

1971


Լենինի պողոտայում (այժմ՝ Մաշտոցի պողոտա) բացվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը։