ՔԱՐՏԵԶՆԵՐ ԵՎ ԳՐՔԵՐ
Զբոսաշրջային քարտեզներ
2022
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2022 թվականին զբոսաշրջային քարտեզներ են տպագրվել հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պարսկերեն լեզուներով:
Այս քարտեզներում պատկերված են մայրաքաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերը` պատմամշակութային հուշարձանները, թանգարանները, ներառյալ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, պատկերասրահները, եկեղեցիները, զբոսայգիները, Երևանի կենդանաբանական այգին...
Մետրոյի և հեծանիվների կանգառները նույնպես նշված են քարտեզի վրա, որպեսզի հեշտությամբ կարողանաք կողմնոշվել մայրաքաղաքի կենտրոնում:
Քարտեզը պարունակում է օգտակար տեղեկություններ և բազմաթիվ առաջարկություններ՝ զբոսաշրջիկների համար: