ՔԱՐՏԵԶՆԵՐ ԵՎ ԳՐՔԵՐ

Card image cap

Երիտասարդական ժամանցային ուղեգիրք


2011


«Համով-հոտով քաղաք» կարգախոսով լուսանկարային յուրօրինակ ուղեգրքում ներկայացված են Երևանի երիտասարդական և զվարճանքի կենտրոնները, ռեստորանները, սրճարանները, բարերը, գիշերային ակումբները և տեսարժան վայրերը:

Բացի տպավորիչ լուսանկարներից, ուղեգրքում առկա են տեքստային հղումներ, որոնք երիտասարդների համար յուրովի են ներկայացնում քաղաքը:

Ուղեցույցը կարելի է ստանալ Երևանի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոններից՝ անվճար:


Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հասցեներ՝

Նալբանդյան փ. 2/1, «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ

  • մայիս-հոկտեմբեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ ժամը 09:00-21:00
  • նոյեմբեր-ապրիլ՝ երկուշաբթի-շաբաթ՝ ժամը 10:00-20:00

Բաղրամյան պողոտա 2/5, «Ֆրանսիայի հրապարակ»

  • մայիս-հոկտեմբեր՝ երկուշաբթի-շաբաթ` ժամը 10:00-22:00
  • նոյեմբեր-ապրիլ՝ երկուշաբթի-շաբաթ՝ ժամը 10:00-20:00