ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Card image cap

Բնակարանների վարձակալությունը Երևանում


Երևանում բնակարան գտնելու Ձեր փորձը կլինի նույնը, ինչ ցանկացած այլ քաղաքում՝ բազմաթիվ առաջարկներով, անշարժ գույքի գործակալներով և գործարքներով:


Որքա՞ն արժե Երևանում բնակարանների վարձակալությունը:

Վարձակալության արժեքը կախված է շենքի տարածքից, տեսակից, կառուցման տարեթվից և բնակարանի մակերեսից։ Մեկ սենյականոց բնակարանի վարձակալությունը քաղաքի կենտրոնում մոտավորապես կարժենա ամսական $1000:

Եթե փնտրում եք բնակարան նորակառույց շենքում, բայց քաղաքի կենտրոնից մի փոքր հեռու, նախատեսեք ամսական $600 և ավելի բարձր՝ կախված բնակարանի քառ. մետրից և վերանորոգման վիճակից։ 

Որպես կանոն, որքան հեռու կենտրոնից, այնքան ավելի մատչելի: Բայց այս դեպքում Դուք ստիպված կլինեք գումար ծախսել տաքսու վրա (մեկ ուղևորության համար մոտ $2), քանի որ հասարակական տրանսպորտը դեռ բարեփոխումների գործընթացի փուլում է: 

Ավելի մատչելի տարբերակների համար բնակարան փնտրեք Արաբկիր, Նոր-Նորք, Շենգավիթ, Դավթաշեն վարչական շրջաններում։ 

Այս տարածքներում վարձակալությունը հին շենքերում կարժենա ամսական մոտավորապես $300-$400՝ կենցաղային ամենաանհրաժեշտ պարագաներով:


Որտեղի՞ց սկսել

Դուք կարող եք սկսել ձեր որոնումը միանալով Ֆայբուքյան Find Flatmates / Roommates / Room in Yerevan! խմբին: Հարցրեք խմբի անդամներին այն ինչ փնտրում եք՝ նշելով Ձեր նախատեսած գինը, սենյակների քանակը և վայրը և վստահ եղեք ինչ-որ մեկը անպայման կարձագանքի Ձեր գրառմանը:

Կան նաև բազմաթիվ անշարժ գույքի կայքեր, ինչպիսիք են՝


Խորհուրդներ

  • Մի վախեցեք սակարկելուց, տանտերերը հաճախ պատրաստ են ավելի ցածր գին առաջարկել երկարաժամկետ վարձակալության դեպքում:
  • Եթե ​​դուք չեք ցանկանում միջնորդավճար վճարել անշաժ գույքի գործակալին, փորձեք կացարան գտնել անմիջապես տանտերերից: 
  • Եթե ​​ցանկանում եք ավելի շատ երաշխիքներ, վարձեք բնակարան airbnb-ով:
  • Երևանում Դուք կգտնեք տարբեր ժամանակներում կառուցված և տարբեր որակի շենքեր: Պանելային տներից նախընտրելի են ավելի նոր շենքերը և այսպես կոչված «ստալինկաները»: Դրանք ավելի սեյսմակայուն են և ձմռանը ավելի հեշտ են տաքացվում:

Լրացուցիչ տեղեկություն

  • Բրոքերներին վճարվում է միջնորդավճար, որը սովորաբար կազմում է առաջին ամսվա վարձավճարի 50%-ը: 
  • Երկարաժամկետ համաձայնագրի կամ պայմանագրի դեպքում, միգուցե անհրաժեշտ լինի  վճարել առաջին և վերջին ամիսների համար։
  • Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման: