ՏՈՒՐԵՐ
ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՏՈՒՐ
Բաց տանիքով երկհարկանի ավտոբուսն առաջարկում է ֆանտաստիկ տեսարաններ և հիանալի մթնոլորտ Երևանը վայելելու համար:
«Երևան Սիթի Տուր»-ը Երևան քաղաքի զբոսաշրջային պաշտոնական տուր է:
Երկժամանոց երթուղին մեկնարկում և ավարտվում է քաղաքի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում: Շրջագայության ընթացքում Դուք կստանաք հետաքրքիր տեղեկություններ և մեկնաբանություններ կլսեք Երևանի պատմության, մշակույթի, հուշարձանների, փողոցների, հրապարակների ու պուրակների մասին, կծանոթանաք ճարտարապետությանը և կպատկերացնեք մայրաքաղաքի կառուցվածքը՝ Ձեր հետագա երթուղին պլանավորելու համար:
2017 -ին «Արմենիա Տուրիստական» մրցանակաբաշխության ժամանակ «Երևան Սիթի Տուր»-ն արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին։
Երկհարկանի բացօթյա ավտոբուսի երթի մեկնարկի ժամերը՝ 11:00, 15:00 և 17:00. Բացօթյա տեղեր՝ 50 տեղ:
Հասանելի է սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:
Տևողություն՝
1.5
ժ
Մեկնելու վայրը՝
Ֆրանսիայի հրապարակ
Ժամանման վայրը՝
Ֆրանսիայի հրապարակ
Գործունեության ժամանակահատվածը՝
Ամբողջ տարին
Խումբը՝
8-60
անձ
Զբոսավար
Տոմսեր՝
շուրջ
1500-5000 AMD
մեկ անձի համար
Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ +37493 688-545
Էլ. հասցե՝ tourism@yerevan.am
Երթուղի
Մեկնարկ՝ Ֆրանսիայի հրապարակ (քաղաքի կենտրոն)
- Մաշտոցի պողոտա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ժամանակակից արվեստի թանգարան, Փակ շուկա
- Հաղթանակի կամուրջ՝ Հրազդանի կիրճ
- Աթենքի փողոց՝ Արարատ կոնյակի գործարան
- Բրազիլիայի հրապարակ՝ «Հրազդան» մարզադաշտ
- Ծիծեռնակաբերդի խճուղի` Ծիծեռնակաբերդ
- Հաղթանակի կամուրջ՝ Սբ. Սարգիս եկեղեցի
- Արգիշտիի փողոց՝ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
- Երևանի քաղաքապետարան և Երևանի պատմության թանգարան
- Ռուսաստանի հրապարակ՝ Մոսկվայի տուն
- Ալ. Մյասնիկյանի հրապարակ
- Իտալիայի փողոց՝ Երևանի 2800-ամյակի այգի
- Ստ. Շահումյանի հրապարակ
- Հանրապետության հրապարակ, Հայաստանի պատմության թանգարան
- Տիգրան Մեծի պողոտա
- Խանջյան փողոց՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան, Օղակաձև զբոսայգի
- Աբովյանի պուրակ
- «Հաղթանակ» զբոսայգի - (15 րոպե կանգառ)
- Կորյունի փողոց՝ Մատենադարան
Ավարտ՝ Ֆրանսիայի հրապարակ (քաղաքի կենտրոն)
Զբոսավար
Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն
Տոմսեր
Տոմսերի արժեքը՝
16+ զբոսաշրջիկներ՝ 5000 դրամ
7-15 տարեկան երեխաներ՝ 1500 դրամ
0-7 տարեկան երեխաներ՝ անվճար
16+ ՀՀ քաղաքացիներ և բնակիչներ՝ 3000 դրամ
ՈՒսանողներ՝ 2000 դրամ (ուսանողական տոմսի առկայությամբ)
Սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ՝ անվճար (հասարակական տրանսպորտի անվճար քարտի առկայությամբ)
Տոմսը ներառում է՝
1,5 - ժամանոց շրջագայություն Երևանում
Էքսկուրսիա երեք լեզվով
Տեղեկատվական թռուցիկներ (բուկլետներ)