ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Aragast» (Poplavok) սրճարանը, 1960-ական թվականներին եղել է Երևանի չորս սրճարաններից («Սկվոզնյաչոկ», «Կոպեյկա», «Պոպլավոկ», Կոզիրյոկ») մեկը։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգում։ Սրճարանը 1964 թվականին նախագծել է ճարտարապետ Ֆելիքս Հակոբյանը, ով սրճարանը շրջակա բնական ռելիեֆի հետ տեղադրել է բարձրության վրա՝ շինության վերևի մասին հաղորդելով դարավանդի տեսք, իսկ տարբեր մակարդակների միջև եղած տարածությունը զբաղեցրել է «սրճարան-նավի» ներքևի մասը։ Սրճարանի անվանումն ընտրել է ճարտարապետը։ Նա սրճարանի ձևավորման համար օգտագործել է տենտ, որը պարաններով ամրացրել է կառույցին։ Սրճարանը եղել է դերասանների, գրողների, ռեժիսորների, երաժիշտների, արվեստագետների, նկարիչների, ուսանողների սիրած ժամանցային վայրերից մեկը։ Սրճարանը Ալեքսանդր Գրինի գրքի անունով հաճախ անվանել են «Ալ Առագաստ»:
Սա լավագույն վայրն է տոնականը, ժամանցայինն ու հաճելին մեկտեղելու համար:
Տոնական սրահում ժամը՝ 19:30-ից 20:00-ն այցելուները կարող են վայելել ջութակի կախարդական հնչյունները, իսկ 20:10-ից մինչև 00:00-ն՝ սիրված ու հայտնի արտիստների կենդանի կատարումերը: