ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Mayrig


Արևմտյան Հայաստանի խոհանոցը ներկայացնող «Mayrig» ռեստորանը Երևանում բացվել է 2018 թվականին Ամիրյան 6 հասցեում: Այստեղ ուտեստները պատրաստվում են ռեստորանի հիմնադիր Ալին Կամակյանի՝ Մուսա լեռից Լիբանան գաղթած տատիկի բաղադրատոմսերով:


Ցանկանալով աշխարհին ներկայացնել միջերկրական-հայկական խոհանոցը՝ 2003 թվականին Ալինը Բեյրութում բացել է առաջին «Mayrig» ռեստորանը, իսկ տարիներ անց «Mayrig» հիմնել է նաև Մալդիվյան կղզիներում, Դուբայում և Սաուդյան Արաբիայում: Տարիքով ամենափոքրը Երևանի «Mayrig»-ն է: 


Ռեստորանի  ուտեստների 75%-ը ունեն բուսական ծագում, հատկապես եվրոպացի հյուրերն են նախընտրում նման ուտեստներ: Վերջերս ավելացվել են նաև մսային ու ձկնային ճաշատեսակներ:

Հայաստանում արևմտահայկական խոհանոցը ներկայացնող ռեստորաններ շատ կան, սակայն «Մայրիկ» ռեստորանի ուտեստները պատրաստվում են ճիշտ այնպես, ինչպես Արևմտյան

Հայաստանում են պատրաստվել:


Ամիրյան փող. 4/6
+37441 760 760

ԱՅԼ ՏԵՂԵՐ