ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
GOLDEN VIEW
Ռեստորանը գտնվում է Կասկադի վերնամասում՝
Արտեմի Այվազյան 5 հասցեում։ Այստեղ միաժամանակ հնարավոր է հյուրընկալել մինչև 90 հյուրի։
Մենյուում ներկայացված են եվրոպական
և հայկական խոհանոցի ուտեստներ։ Ամեն օր հյուրերին ուղեկցում է DJ-ի երաժշտությունը,
իսկ շաբաթ օրերին կազմակերպվում են կենդանի երաժշտության երեկոներ՝ հրավիրված բենդերի
մասնակցությամբ։
Ռեստորանի առանձնահատկություններից
է Երևանի և Արարատ լեռան համայնապատկերային տեսարանը։ Հյուրերի համար հասանելի են նաև
հեռադիտակներ և աստղադիտակ, որոնց միջոցով կարելի է վայելել քաղաքի տեսարանն ու գիշերային
երկինքը։
Ռեստորանն աշխատում է ամեն օր՝
15:00-ից մինչև 24:00-ը։
Արտեմ Այվազյան 5
+374 44 000118