ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

«Կագայակի» թարգմանաբար նշանակում է պայծառություն և փայլ՝ ոգեշնչված ծագող արևի երկրի պայծառ մշակույթից և խոհանոցից։ Կագայակիի խոհանոցը գալիս է գոհացնելու այն հյուրերի քիմքը, ովքեր Երևանում երկար են փնտրել ճապոնական խոհանոցի իրական համերը: Այստեղ մենյուն տպավորում է իր բազմազանությամբ և ընտրության լայն հնարավորությամբ։ Կագայակի ռեստորանում կարող եք գտնել ճապոնական ռոլլերի, սաշիմիի, նիգիրիի, ապուրների և աղցանների մեծ, համեղ ու թարմ տեսականի՝ պատրաստված արտերկրից հրավիրյալ շեֆ-խոհարարների կողմից։