ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

JIVAN (Ջիվան) ռեստորանի գաղափարախոսությունն ստեղծված է հայ-ռուսական ժողովրդական երաժշտության հնչյունների ներքո հյուրերին ընդունելու գաղափարի շուրջ։ Մի կողմից, JIVAN (Ջիվան) անունը նույնականացվում է աշխարհահռչակ հայ երաժշտի հետ, իսկ մյուս կողմից՝ բառախաղի միջոցով հետաքրքիր ձևով առանձնացվել է ռուսական «ИВАН» անունը։
Երկու մշակույթների տարբերությունն ու ընդհանրությունը արտահայտվում են կարմիր և կապույտ երանգներով, որոնք լայնորեն կիրառվում են երկու ժողովուրդների արվեստում։ Ռեստորանի բոլոր դետալները հիշեցնում են ազգային երաժշտական գործիքների և մարդկանց մշակութային պատկանելության մասին, իսկ թեմատիկ դիզայնն ու անձնակազմի սպասարկման ոճը փոխանցում են հյուրընկալության ջերմությունն ու անկեղծությունը։
Ամիրյան փողոց 2
+37499 583 333