ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Charles Café և Restaurant-ում համադրված են հայկական և ֆրանսիական խոհանոցներն ու մշակույթները։ Այստեղ համեղ ուտեստները մատուցվում են հարմարավետ ու ջերմ միջավայրում: Մենյուն ներառում է ավանդական հայկական ուտեստներ և յուրօրինակ եվրոպական ճաշատեսակներ, ինչպես նաև գինու լայն ընտրանի: Ռեստորանը առաջարկում է տարբեր սրահներ՝ իր հյուրերի բոլոր կարիքներին համապատասխան։ Կան առանձին սրահներ՝ նախատեսված ծխողների ու չծխողների համար, լաունջ-բար, որտեղ հյուրերը կարող են հիանալ հայկական արվեստի գործերով, ինչպես նաև ջերմ ու հյուրընկալ երեկոյան սրահ՝ բուխարու կողքին ըմպելիք վայելելու համար։ Այս ամենը ուղեկցվում է ջութակի, ակորդեոնի և դաշնամուրի հիասքանչ մեղեդիներով։
Թամանյան փողոց 3
+37410 542 621