ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Արգիշտի 1-ին


Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան

Ճարտարապետ՝ Է. Բարոյան

Նյութ՝ Տուֆ, բազալտ

Տարեթիվ՝ 2002


Արգիշտի Ա կամ Արգիշտի Առաջին: Վանի թագավորության արքա, գահակալել է մ.թ.ա 786-764 թթ: Նրա օրոք պետությունը հասել է իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին: 

Մ.թ.ա 782 թ-ին հիմնադրել է Էրեբունի ամրոցը, որի շուրջ կառուցվել է ներկայիս Երևանը:

Արգիշտի արքայի արձան, գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին, ճարտարապետ՝ Էդուարդ Բարոյան, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան։ Հուշարձանը պատրաստված է ամուր տուֆից և բազալտից: 



Էրեբունի հրապարակ