ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Card image cap

Eventnest


Eventnest-ը հարթակ է, որը միավորում է մարդկանց ինտերակտիվ խաղերի, թեմատիկ քվիզների և ժամանցային միջոցառումների շուրջ։ Մենք կազմակերպում ենք մասսայական բաց միջոցառումներ Երևանի սիրված վայրերում (օրինակ՝ LOFT, Kond House և այլն)։

Հիմնական ուղղություններն են՝

  • Թեմատիկ Քվիզներ (Quiz Nights): Ինտելեկտուալ-ժամանցային խաղեր ամենատարբեր թեմաներով՝ երաժշտական, ֆիլմային, սերիալային (օրինակ՝ «Կարգին Սերիալ», «Կարգին Հաղորդում», «Դոմինո», «Ֆուլ Հաուս»), ինչպես նաև տեղական մշակույթին ու ընդհանուր զարգացվածությանը նվիրված քվիզներ։
  • Ինտերակտիվ և սոցիալական խաղեր: «Ո՞վ եմ եմ» (Who Am I), Ի՞նչ,Որտե՞ղ,Ե՞րբ, կարաոկե բաթլներ, խաղային երեկոներ և սոցիալական շփման (networking) միջոցառումներ, որոնք վարում են փորձառու հաղորդավարները։
  • Թիմբիլդինգներ և կորպորատիվ միջոցառումներ: Հատուկ մշակված խաղային ծրագրեր ընկերությունների և խմբերի համար։

Կայքի միջոցով (eventnest.am) մասնակիցները կարող են ծանոթանալ առաջիկա միջոցառումների ժամանակացույցին, ամրագրել տեղեր և հետևել նորություններին։

Մեր նպատակն է հարստացնել Երևանի քաղաքային ժամանցը և այցելուներին առաջարկել ուրախ, ինտերակտիվ և հիշարժան երեկոներ անցկացնելու հնարավորություն։


None
+374 96 000 099