ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ ԳԵՐԵԶՄԱՆ


1970


Պետ. ցուցիչ՝ 1.12.10.1

Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան


Գտնվում է Հաղթանակ զբոսայգում: Անհայտ զինվորի աճյունը բերվել է Մոզդոկ քաղաքից, որը Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ազատագրվել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի կողմից, և վերաթաղվել է «Մայր Հայաստան» հուշարձանի դիմաց, 1970 թ.: Տեդադրվել է հավերժական կրակ և տապանաքար ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով:

1985 թ.՝ Մեծ հաղթանակի 40-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրը, այդ թվում նաև՝ Անհայտ զինվորի գերեզմանը՝ անմար կրակի հնգաթև աստղով, վերակառուցվել է, նորացվել (ճարտարապետներ՝ Աշոտ Ալեքսանյան, Անահիտ Նավասարդյան): Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Մեծ հաղթանակի 40-ամյակի օրը՝ մայիսի 9-ին:

Գերեզմանը բազալտե խոշոր սալերով պատված լայնարձակ, ուղղանկյուն հարթակ է, որի կենտրոնում տեղադրված է Լալվարի կարմրավուն կվարցիտ-ավազաքարից պատրաստված զանգվածեղ տապանաքարը: Վերջինիս վրա բրոնզե տառերով, հայերեն և ռուսերեն արձանագրված է. «ԱՆՈՒՆԸ ՔՈ ԱՆՀԱՅՏ Է, ՍԽՐԱՆՔՆ՝ ԱՆՄԱՀ»: Շրջանակված է ողորկ մոխրագույն գրանիտից քառաստիճան եզրապատով, որն էլ իր հերթին եզերված է սև գրանիտե սգո գոտով: Այն մի կողմից սահմանակից է Հերոսների ծառուղուն, մյուս կողմից՝ Հաղթանակի հուշարձան տանող սանդղաշարին:


Ազատության պողոտա 2