ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 40-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ


1985


Պետ. ցուցիչ` 1.7.3

Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան

Ճարտարապետ՝ Գարրի Ռաշիդյան


Հուշահամալիրը ունի դարավանդաձև կառուցվածք: Փողոցից բազալտե աստիճանները տանում են դեպի շրջանաձև, գրանիտե չորս հարթակների վրա տեղադրված քանդակազարդ հուշակամարը (բարձրությունը՝ 15 մ), որի ձախակողմյան սյան բարձրաքանդակները ներկայացնում են պատերազմի, իսկ աջակողմյանը՝ խաղաղ  և ստեղծագործ աշխատանքի թեման: Հուշակամարի պատվանդանը երկու կողմից եզերված է գրանիտե ուղղանկյուն, ցածր պատերով, որոնցից մեկի վրա հայերեն, իսկ մյուսի վրա ռուսերեն գրված է. «1945-1985. ՍՈՎԵՏԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՓԱՌԱՊԱՆԾ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ Է ՆՎԻՐՎՈՒՄ»:

Հուշահամալիրի միջին մասն զբաղեցնում է մոտ 60 մ երկարությամբ աստիճանավոր ջրավազանը՝ շատրվաններով: Ջրավազանի երկու կողմում բրոնզաձույլ քանդակներ են. ձախակողմյանը՝ «Խաղաղություն», աջակողմյանը՝  «Վիշապասպան»:

Ջրավազանին զուգահեռ աջ և ձախ կողմերից ձգվող աստիճանները տանում են դեպի հուշահամալիրի ամենաբարձր մասը, որտեղ կիսակլոր պատվանդանի վրա բարձրանում է եռակամար կոթողը, որտեղից բացվում է ամբողջ համալիրի տեսարանը: 


Սեբաստիայի փողոց