ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2025
Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան
Նյութ՝ բրոնզ, մարմար, կարմիր էմալ
Տարեթիվ՝ 2025
Ֆրանսիահայ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» անունով հուշարձանը տեղադրվել է Երևանի Շառլ Ազանվուրի անվան հրապարակում: Հուշարձանը նվիրված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին:
Հուշարձանի համար հայտարարված բաց մրթույթին մասնակցել են 60-ից ավելի հայտեր ու 100-ից ավելի մանրակերտեր, որնցից մասնագիտական ժյուրին ընտրել է Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը: Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 18-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց: Բացման արարողությանը ելույթ են ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը։
«Լա Բոհեմ» արձանի մտահղացման հիմքում ընկած է Ազնավուրի կերպարը՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ՝ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։
Արձանը ձուլվել է Գյումրիում: Այն չունի պատվանդան, կառուցված է ձեռքերի վրա: Ձուլված է բրոնզից,պատրաստման համար օգտագործվել են նաև մարմար և կարմիր էմալ:
Չափսերը՝ 3,35 մ × 2,5 մ × 1,82 մ, քաշը՝ 1,850 կգ: