ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐ

ԴաՎինչի ապրանքանիշը ստեղծվել է 2019 թվականին և մեծ ճանաչում է ստացել իր նոթատետրերով։ Ժամանակի ընթացքում հայտնվեցին նույնքան տարբերվող ու բազմազան գրիչներ, բաժակներ, զուգագուլպաներ, էջանշաններ, շոկոլադներ: Այսօր արդեն ԴաՎինչիի տեսականին ներառում է ավելի քան 1000 անուն ապրանք, իսկ ԴաՎինչին դարձել է նվերների հայկական ամենապահանջված ապրանքանիշերից մեկը:
Առաջնահերթություն տալով որակին ու կրեատիվությանը՝ ԴաՎինչին առաջարկում է լայն տեսականի՝ դասական օրատետրերից մինչև ստեղծագործական և աշխատանքային տարածքի կազմակերպման բացառիկ պարագաներ:
ԴաՎինչիի արտադրանքը հաճախ դառնում է ինքնարտահայտման, ստեղծագործական ինքնադրսևորման գործիք։ ԴաՎինչին հայկական ապրանքանիշ է և, իր հերթին, ձգտում է նաև տարածել, հանրության առավել լայն հանրության շերտերին հասանելի դարձնել ժամանակակից արվեստի գործերը, հայրենիքի ու հայկականի հանդեպ սերը։ ԴաՎինչին միավորում է միջազգայինն ու հայկականը՝ դրանք դարձնելով հավասարապես նորաձև ու հասանելի։