ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԻՇԱՊԱՔԱՐ


Մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կես


Պետ. ցուցիչ՝ 1.8.18

Վիշապաքարը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Գայի պողոտայի եզրով ձգվող պուրակում: Տեղադրված է ուղղանկյուն հիմքով երկաստիճան պատվանդանի վրա: 1909 թ. հայտնաբերել է ռուս գիտնական Յակով Սմիռնովը՝ Գեղամա լեռներում, Վանքի լճի (Թոխմախան գյոլ) մոտ: Երևան է տեղափոխվել 1976 թ.: Դեպի վեր լայնացող քառակող կոթող է՝ զոհաբերված ցլի բարձրաքանդակով: Մոխրագույն բազալտից է: Ունի 3,5 մ երկարություն:

Վիշապաքարերը հնագույն մշակույթի բացառիկ և արժեքավոր քարակոթողներ են, որը բնորոշ է միայն Հայկական լեռնաշխարհին։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն:

Այս կոթողներն իրենց մեծության համար կոչվել են վիշապներ կամ աժդահաներ, որի հետևանքով դրանց վրայի քանդակներն ու պատկերները իմաստավորվել են իբրև օձերի և վիշապների պատկերներ:
Վիշապ կոչվող քարակոթողները հնագույն մշակույթի բացառիկ և արժեքավոր հուշարձաններ են՝ բնորոշ միայն Հայկական լեռնաշխարհի բնիկներին, և զուգահեռներ չունեն նրա սահմաններից դուրս: 


Նոր Նորքի 2-րդ զանգված