ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Կարեն Դեմիրճյանի թանգարան


Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, Երևանի թիվ 139 դպրոցը:


Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի ազգային, պետական և քաղաքական խոշորագույն գործիչ, Ազգային հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է 2001 թ.-ի հունվարի 9-ին ՀՀ կառավարության №9 որոշմամբ` նրա կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով:

Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որը պահվում է թանգարանի ֆոնդում:

Թանգարանի նիստերի դահլիճում անց են կացվում գիտաժողովներ, բանավեճեր, մամուլի կոնֆերանսներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ:

Թանգարանում թեմատիկ ցուցահանդեսներով լուսաբանվում են Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի՝ 1960–1990 թթ. պատմության հիմնախնդիրները:

Թանգարանն ունի գիտահետազոտական, ցուցահանդեսների կազմակերպման և էքսկուրսիոն, վարչատնտեսական բաժիններ:

Նշանավոր ցուցանմուշներն են Կ. Դեմիրճյանի աշխատանքային օրագրերը (ձեռագիր), ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղարի աշխատասենյակի կահույքը, Կարեն Դեմիրճյանի պետական պարգևները, ձեռագիր հուշագրությունները, անձնական իրերը:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երկուշաբթի-շաբաթ՝ 11:00-17:00

Կիրակի և պետական արձակուրդներին փակ է:

Մուտքը՝ անվճար


Ղ. Փարպեցու փող. 7
+37410 531 710, +37410 535 521