ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1956-1978
Պետ. ցուցիչ՝ 1.6.96.3
Ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան
Գտնվում է Հանրապետության հրապարակի հարավարևելյան
մասում՝ Տիգրան Մեծ պողոտայի և Վազգեն Սարգսյան փողոցի կողմից:
Շենքի ճարտարապետներն են Մարկ Գրիգորյանը և Էդուարդ Սարապյանը: Նախագծման և շինարարության
աշխատանքներին մասնակցել են նաև ճարտարապետ Աշոտ Ղազարյանը և կոնստրուկտոր Բ. Դանոյանը:
Ներքին յուրահատուկ գործառնական ճարտարապետական լուծումներով երկու ինքնուրույն շենքեր
են: Հրապարակի ճարտարապետական միասնության նկատառումով հրապարակին ուղղված դրանց ճակատները
վերակառուցվել և մշակվել են՝ որպես ճարտարապետական ու գեղարվեստական միասնական հորինվածք:
Արհմիությունների շենքը և Կապի տան վերակառուցված շենքը նախագծվել են ինքնուրույն,
սակայն լուծված են դեպի հրապարակ դուրս եկող համաչափ ճակատներով և միավորված են 14
մ բարձրությամբ կամարով, որի միջոցով բացվում է Արարատ լեռան տեսարանը (հետագայում
տեսարանը փակվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով Ագաթանգեղոսի փողոցի վրա, «Այրարատ»
(«Ռոսիա») կինոթատրոնի դիմաց 11-հարկանի բնակելի շենքի կառուցման պատճառով):
Արհմիությունների շենքի ձախակողմյան հատվածում Կենտրոնական փոստն է: Նախկին ոչ մեծ
երկհարկանի շենքը 1920-ական թթ. սկզբին քանդվել և տեղում կառուցվել է նորը: 1935 թ.
ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով այն վերակառուցվել և հետագայում ընդգրկվել
է 1956 թ. կառուցված միասնական շենքի հորինվածքում: Շենքը կառուցվել է Անիի սրբատաշ
տուֆից: Չափերն են. բարձրություն՝ 25 մ, ճակատների երկարություն՝ 216 մ, աղեղնաձև մաս՝
78 մ, լայնություն՝ 76 մ:
Արհմիությունների տան և կապի նախարարության շենքը կարևոր դեր ունի Հանրապետության հրապարակի ձևավորման գործում: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հետ մեկտեղ, որը կառուցված է համանման սկզբունքով, կազմում է առանձին խումբ և հրապարակի մեծ առանցքով բաժանվում է կառավարական շենքերի խմբից:
Արհմիությունների տան և կապի նախարարության շենքը կարևոր դեր ունի Հանրապետության հրապարակի ձևավորման գործում: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հետ մեկտեղ, որը կառուցված է համանման սկզբունքով, կազմում է առանձին խումբ և հրապարակի մեծ առանցքով բաժանվում է կառավարական շենքերի խմբից:
Հանրապետության հրապարակ