ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ
Արաբկիր վարչական շրջանում յուրահատուկ ճարտարապետությամբ առանձնանում է Սուրբ Խաչ եկեղեցին: 2018
Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման վայրը պատահական չէ: Այստեղ ժամանակին եղել է սրբավայր, մոտակայքում է գտնվել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հետագայում քանդվել է:
Եկեղեցին
կառուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության
հովանավորությամբ՝ ի դեմս Լուիզ Սիմոն Մանուկյանի, գործում է 2018 թվականից: Եկեղեցու
ճարտարապետն Արտակ Ղուլյանն է։ 2009 թվականին եկեղեցուն հարակից տարածքում տեղի է ունեցել
Էդուարդ Մուշեղյանի նվիրատվությամբ խաչքարի տեղադրում։ Եկեղեցու հիմնօրհնեքը տեղի է
ունեցել 2013 թվականին։
2016
թ. օծվել են եկեղեցու 5 զանգերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունն ու խորհուրդը:
Առաջին զանգն ունի հավատքի խորհուրդը, կրում է զարդաքանդակներ՝ Սուրբ Հարության, Սուրբ
Ծննդի և Սուրբ Խաչ տոների նկարագրությամբ։ Երկրորդ զանգի խորհուրդը հայրենասիրությունն
է, կրում է Սուրբ Գրիգոր Նարեկացու սրբապատկերը։ Երրորդ զանգն ունի ծնողասիրության
խորհուրդը: Զանգի վրա պատկերված է Սուրբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։ Չորրորդ զանգը
վերաբերում է զավակասիրությանը։ Իր ղողանջով այն ավետում է Հիսուս Քրիստոսի ծնունդն
ու հայտնությունը։ Կրում է հայտնության նկարագրությամբ զարդաքանդակ։ Հինգերորդ զանգն
ունի մկրտության խորհուրդը:
Սուրբ Խաչի երևման տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու
ուխտի օրն է: Այդ օրը եկեղեցի է բերվում սրբազան մասունք և մատուցվում է Սուրբ Պատարագ: