ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԻՇԱՊԱՔԱՐ


Մ.թ.ա. V-IV հազարամյակներ


Պետ. ցուցիչ՝ 1.8.17

Ինքնատիպ, միայն Հայկական լեռնաշխարհին բնորոշ և միակտոր բազալտից կերտված վիշապ կոչվող քարարձանները տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ՝ խորհրդանշելով տարերքի անսանձ ուժերը, բնության զարթոնքը, պտղաբերությունն ու առատությունը:

Վիշապաքարը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում է՝ Գայի պողոտայի եզրով ձգվող պուրակում: Տեղադրված է գլաքարերով հարդարված երկաստիճան պատվանդանին: 1967 թ. հայտնաբերել է Լավրենտի Բարսեղյանը՝ Գեղամա լեռներում՝ Վանքի լճի (Թոխմախան գյոլ) հատակին: Երևան է տեղափոխվել 1976 թ.: Ձկնակերպ է՝ ընդգծված գլխով, իրանով և պոչով: Գլխի վրա պարզորոշ գծագրվում են ձկան բերանը, աչքերը և խռիկները: Դեպի պոչ իրանը զգալիորեն նեղանում է: Մոխրագույն բազալտից է, ունի 3,4 մ երկարություն:

Կապված է Հայկական լեռնաշխարհում ջրի պաշտամունքի հետ:


Գայի պողոտա