ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐ
Երևանի առաջին գրախանութ-սրճարան՝ «Արտ Բրիջ»-ը ստեղծվել է այն մոտեցումով, որ յուրաքանչյուր այցելու կարողանա լիովին իր ազատ ժամանակը վայելել մի միջավայրում, որը սերտ կապ ունի արվեստի ու գրականության հետ:
Այստեղ այցելուները կարող են վայելել տարբեր խոհանոցների ուտեստներ, խմել թեյ և սուրճ՝ համատեղելով օրաթերթերի և գրքերի ընթերցումը:
Գրախանութ-սրճարանում կան վաճառքի գրքեր և հուշանվերներ:
Գործում է նաև նկարիչների և արվեստագետներ աշխատանքների ցուցադրություն-վաճառք, որը մշտապես փոփոխվում է:
Աբովյանի փող. 20
+37493 581 283