ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
«ԳՈՒՄ»-Ի ՇՈՒԿԱ
«ԳՈՒՄ»-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին և զգալ տեղական կյանքի իրական ռիթմը:
Հայ
ժողովուրդը դարեր ի վեր հայտնի է իր հյուրընկալության ավանդույթներով, որի մեջ կարևոր դերակատարություն
ունի հարուստ ու բազմազան խոհանոցը, համեղ միրգն ու բանջարեղենը, յուրահատուկ
համեմունքներն ու քաղցրավենիքը: Այժմ էլ հայերը դեռ պահպանում են օրգանական սննդամթերք
ստանալու տեխնոլոգիան և կերակրատեսակների ավանդական բաղադրատոմսերը:
Հայկական
խոհանոցում օգտագործվող սննդամթերքը կարելի է գտնել երևանյան շուկաներում:
Ամենաշատ
այցելվողներից է «ԳՈՒՄ»-ի շուկան, որն իր անունը ստացել է մոտակա հանրախանութից (Государственный
Универсальный Магазин): Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական կաթնամթերք,
միրգ և բանջարեղեն, համեմունքներ, քաղցրավենիք և այլն:
Խորենացի փող. 35